Իրանի նավթի արտահանման ծավալն աճել է 40%-ով
Տնտեսություն
12:07 30/03/2022
Տարածաշրջան

Իրանի նավթի արտահանման ծավալն աճել է 40%-ով

Իրանի նավթի ազգային ընկերության ղեկավարը հայտարարել է, որ նավթի արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, գրում է ParsToday-ը։

Երեքշաբթի օրը, Իրանի ռադիոհեռուստատեսությանը տված հարցազույցում, Մոհսեն Խոջասթե Մեհրը հայտարարել է, որ կառավարության նպատակներից է պատժամիջոցների շրջանում կորցված շուկաների վերականգնումը:

Նա հավելել է. «Որոշ երկրներ նավթն արտահանվել է ավելի մեծ ծավալով, քան ՀԳՀԾ-ի գործադրման ժամանակ»:

Մոհսեն Խոջասթե Մեհրը նշել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի մեկնարկից մինչ այժմ,  գազային կոնդենսատի արտահանման ծավալն աճել է 2.5 անգամ»:

Ավելի վաղ, Reuters-ը հայտարարել էր, որ Չինաստան Իրանի նավթի արտահանման ծավալը գերազանցել է ՀԳՀԾ-ի շրջանում արտահանման ծավալը:

Placeholder
Իրանի նավթի արտահանման ծավալն աճել է 40%-ով