Նորվեգիա-Հայաստան խաղի ընթացքում Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել
Սպորտ
10:08 30/03/2022
Հայաստան

Նորվեգիա-Հայաստան խաղի ընթացքում Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել

Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ են ստացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ 

Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:

Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:

Placeholder
Նորվեգիա-Հայաստան խաղի ընթացքում Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել