Օպերային թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը Սաուդիան Արաբիայում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը
Մշակույթ
13:50 31/03/2022
Հայաստան

Օպերային թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը Սաուդիան Արաբիայում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը

Մարտի 23-28-ը Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը Culture Square փառատոնի շրջանակներում Սաուդիան Արաբիայում՝ Front Expo Land hall-ում, 3 օր ցուցադրել է «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը։ 

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի կյանքում տեղի ունեցավ իսկապես մասշտաբային իրադարձություն: «Մարդուկ-Ջարդուկը»  Սաուդիան Արաբիայում բոլոր ժամանակների համար առաջին բալետային ներկայացումն էր»,- Panorama.am-ին ասացին օպերայի և բալետի թատրոնից։ 

Բեմադրությանը ներկա է եղել նաև Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդը, ինչպես նաև դեսպաններ և այլ պատվավոր հյուրեր։

Ներկայացումից հետո նախարարը հանդես է եկել շնորհակալական խոսքով։ Նախարար արքայազն Բադր բեն Աբդուլլա բել Ֆարհան Ալ Սաուդն ու մաեստրո Դուրգարյանը փոխանակվել են  հուշանվերներով:

«Շնորհիվ նախաձեռնության կազմակերպիչների՝ բեմադրությունը մեծ հաջողությամբ պսակվեց: Դրա վառ ապացույցն էր հանդիսատեսի ջերմ ընդունելությունը և չդադարող ծափահարությունները։

Սա իսկապես կարևոր սկիզբ էր և հստակ կարող ենք ասել հետագա համագործակցությունների մեկնարկը տրված է»,- նշում են օպերայի և բալետի թատրոնից։ 

 

Placeholder
Օպերային թատրոնի «Մարդուկ-Ջարդուկը» բալետային ներկայացումը Սաուդիան Արաբիայում արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը