Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք 6 մլրդ դրամը. Ռուստամ Բադասյան
«Մոտ 6 մլրդ ԵԱՏՄ-ից չստանալու դեպքում մի քանի միլիարդով կգերակատարենք եռամսյակի ցուցանիշը»,- կառավարության նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ արձագանքելով հարկային հավաքագրումները գերակատարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Վերջինս հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր հոռետեսական կանխատեսումների, լարվածության, բյուջետային եկամուտների լավ ցուցանիշներ կան:
«Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս տարվա առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտների պլանը գերակատարվել է»,- Ռուստամ Բադասյանին հարցրեց Փաշինյանը:
Բադասյանը հաստատեց, որ մի քանի օր առաջվա դրությամբ գերակատարվել է և հավելեց. «Վաղը կամփոփենք ամբողջական տվյալները: Խոսքը առաջին եռամսյակի ցուցանիշը մի քանի միլիարդ դրամով գերակատարելու մասին է, այն պարագայում, երբ այս ամիս ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից չենք ստացել մեզ հասանելիք բաժինը»:
ՊԵԿ նախագահը հայտնեց, որ արտահանման մասով հոռետեսական կանխատեսումներն ավելի շատ մյուս եռամսյակներին է վերաբերում:
«Չէ, մենք մյուս եռամսյակների մասով էլ չունենք հոռետեսական կանխատեսում, էդ ուրիշներն ունեն: Ես շատ լավատեսական եմ տրամադրված, այդ թվում՝ ձեզ հետ ունեցած մեր աշխատանքային քննարկումների արդյունքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավաստիացրեց, որ ԵԱՏՄ-ի գումարները այսպես, թե այնպես պետք է ստանան, այն տեխնիկական խնդիր է: