Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
Մշակույթ
18:07 31/03/2022
Աշխարհ

Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին

Ամերիկացի կատակերգու Քրիս Ռոքն առաջին անգամ հրապարակավ խոսել է մարտի 28-ին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ կապված միջադեպի մասին։

«Թքել եմ տեղի ունեցեածի վրա», - kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռոքն իր ելույթներից մեկում:

Նա նշել է, որ մի օր կատակերգական մենախոսությամբ հանդես կգա կատարվածի մասին։

Հիշեցնենք, որ դ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ  հաղորդավար Քրիս Ռոքը կատակել էր դերասան Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Պինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել էր սափրված գլխով։ Այս խոսքերից հետո Ուիլ Սմիթը բարձրացել էր բեմ ու հարվածել գործընկերոջ դեմքին։

Սմիթը ներողություն է խնդրել իր արարքի համար։ Սակայն Ամերիկյան կինոակադեմիան կարգապահական վարույթ է սկսել դերասանի նկատմամբ։ Հանձնաժողովի նիստը նշանակված է ապրիլի 16-ին։
 

Placeholder
Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին