ԱՆ-ի զգուշացումն ու օգտատերերի հումորը
Առողջություն
16:05 02/04/2022
Հայաստան

ԱՆ-ի զգուշացումն ու օգտատերերի հումորը

Առողջապահության նախարարության հայտարարած պայքարն աղի դեմ շատերի կողմից անլուրջ է  ընկալվում։ 

Օրինակ այսօր, նախարարությունը ֆեյսբուքյան էջում հորդորել է. «Զգուշացեք թաքնված աղից» ու տեղադրել այս լուսանկարը։ Արդյունքում գրառման ներքո մեկնաբանություն թողած օգտատերերի գերակշիռ մասը ծաղրում է պետական գերատեսչությանը։ Ի դեպ, կան օգտատերեր, որոնք ԱՆ փութաջան աշխատանքը պայմանավորում են դրամաշնորհով։

Գրառման ներքո մեկնաբանություն թողած քաղաքացիներից մեկը նախարարության ուշադրությունը հրավիրել է նաև այլ խնդիրների.

«Առողջապահության բակի տաղավար, դուք ուրիշ հրատապ խնդիրներ չունեք? Հուշեմ, էլ ինչ է վնասում մեր առողջությանը? Օրինակ, պոչամբարներ, հանքարդյունաբերություն, ավազի հանքերի փոշին, պարատանյութերի քիմիկատներ, մեքենաների արտանետումներ, չմաքրված արտահոսող կոյուղաջրեր։ Գնացեք, գործով զբաղվեք, վերջապես»։

Մեկ այլ օգտատեր զարմանքն է հայտնում. «Դուք աղից բացի ուրիշ խնդիրներ չունե՞ք։Ինչպես երևում է այս երկրում ամենաառաջնային խնդիրը աղի խնդիրն է»։

Կան նաև այսպիսի արձագանքներ.

«Թորած ջուր ենք խմում, անպայման թորած, վերջ։ Ուրիշ բան պետք չի, մնացած ամեն ինչի մեջ աղ կա»։

«Մի շնչեք ի սեր աստծո, մի շնչեք քանզի օդի քիմիական բաղադրության մեջ գերակշռում է աղը: Աղն ամենուր է: Ինքնասպան եղեք»։





 

Placeholder
ԱՆ-ի զգուշացումն ու օգտատերերի հումորը