Ժողովրդական երգչուհի Լուսիկ Քոշյանի ծննդյան օրն է
Օրվա թեմա
10:40 02/04/2022
Հայաստան

Ժողովրդական երգչուհի Լուսիկ Քոշյանի ծննդյան օրն է

101 տարի առաջ այս օրն է ծնվել Հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Լուսիկ Քոշյանը։

Էդուարդ Իսաբեկյան ցուցասրահը հրապարակել է Իսաբեկյանի օրագրից գրառումը Քոշյանի մասին.

«27.08.2002 Էսօր Լուսիկ Քոշյանի  մասին հաղորդում էր: Լուսիկը ժամանակի ծնունդ էր և ժամանակի հետ էլ գնաց: Իր փոքրիկ ձայնով էլ նա կարողացավ լրիվ բավարարել իր ժամանակակիցներին: Քիչ բան չի դա: Իսկ հեռանում են բոլորը:

Եվ փառք Աստծո, կա պահանջ և կմնա միշտ լսելու Թաթուլ Ալթունյանի հոյակապ խմբի հոյակապ ձայնագրությունները: Եվ Լուսիկն էլ կհիշվի:

Իսկ չեն հիշվում այնպիսի երգիչ-երգողներ, որոնց մոտ Լուսիկի ձայնը հազիվ լսելի էր!
Ականջդ կանչի, Հրաչի՛կ: Սիրում էր և տարված էր Լուսիկի հմայքով: Եվ այդտեղ էլ նա շատ գեղեցկատեսիլ կանանցից անցավ, քանի որ գեղեցկությունից բացի հմայք պիտի ունենա կին արարածը»։

Placeholder
Ժողովրդական երգչուհի Լուսիկ Քոշյանի ծննդյան օրն է