Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
Աշխարհում
20:00 02/04/2022
Աշխարհ

Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին

Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, սննդաբան  Նատալյա Կրուգլովան զգուշացրել է, որ թթու, տապակած և կծու սնունդը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։ 

Նա «m24.ru»-ի հետ զրույցում ասել է, որ առանձնահատուկ ուշադիր պետք է լինեն հատկապես մարսողական համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ։ Սննդաբանը նրանց խորհուրդ է տվել դատարկ ստամոքսին չուտել թթու սնունդ, այդ թվում՝ բանջարեղեն և մրգեր։ Տապակած և շատ համեմունքներով ուտելիքներն էլ, ըստ նրա, կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը:

Նա խոսել է նաև սուրճի մասին: Կրուգլովան պնդում է, որ դատարկ ստամոքսին սուրճ  խմելը կարող է սրել աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունները, ուստի դրանից պետք է խուսափեն ռեֆլյուքսային էզոֆագիտ ունեցող մարդիկ։

Միաժամանակ, նրա խոսքով, սուրճը կարող է օգտակար լինել լյարդի հիվանդությունների դեպքում։
 

Placeholder
Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին