Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար
Քաղաքական
18:06 04/04/2022
Տարածաշրջան

Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար

Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար: 1tv.ge-Ի հաղորդմամբ, այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իլիա Դարչիաշվիլին գերազանց կրթություն և փորձ ունի, և ես հավատում եմ, որ նա կլինի հաջողակ արտաքին գործերի նախարար,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին ։

Նա հայտնել է, որ   Դավիթ Զալկալիանին, ով եղել է արտաքին գործերի նախարարը, կշարունակի աշխատել որպես ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Նա Վրաստանի ԱԳ նախարար էր 2018 թվականից։ 

Placeholder
Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարար