Իրանում 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրացիներին կտրամադրվի 5 տարվա կացության իրավունք
Տնտեսություն
19:14 05/04/2022
Տարածաշրջան

Իրանում 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրացիներին կտրամադրվի 5 տարվա կացության իրավունք

Իրանի կառավարությունն 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրյա քաղաքացիներին 5 տարվա կացության իրավունք է տրամադրում:

Ինչպես գրում է ParsToday-ը, Իրանի կառավարության նոր որոշմամբ՝ օտարերկրյա ներդրողներին կացության տրամադրման ժամկետը երեքից հասցվել է հինգ տարվա, իսկ այդ նպատակով պահանջվող ներդրման չափը 250 հազար դոլարից ահսցվել է 90 հազար եվրոյի։

Իրանի ներդրումների և տնտեսական և տեխնիկական աջակցության կազմակերպության օտարերկրյա ներդրումների գրասենյակի գլխավոր տնօրեն Աբոլֆազլ Քուդեհ Նեյը հայտարարել է, որ որոշման նպատակն է  օտարերկրացիներին, հատկապես հարևան երկրների քաղաքացիներին խրախուսել ավելի շատ ներդրումներ կատարել Իրանում։

Աբոլֆազլ Քուդեհ Նեյը հավելել է.«Հյուրընկալ երկրում (Իրանում) գտնվելու ժամկետն օտարերկրյա ներդրողների և նրանց գործընկերների համար կարևորագույն խնդիրներից է»։

 

 

Placeholder
Իրանում 90 հազար եվրոյի ներդրում կատարող օտարերկրացիներին կտրամադրվի 5 տարվա կացության իրավունք