Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել
Տնտեսություն
12:47 06/04/2022
Հայաստան

Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել

Ռուսական ռուբլու փոխարժեքը սկսել է արժևորվել։ Ապրիլի 6-ին, ժամը 12։30-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 5.27 դրամ` ապրիլի 4-ի համեմատ արժևորվելով  0.01 դրամով:

Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 5.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 5.80 դրամ։

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է
472.82 դրամ՝ արժեզրկվելով 2.72 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է  474.50 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 504 դրամ:

Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը 511.65 դրամ է, ինչը ապրիլի 4-ի համեմատ նվազել է 5.22 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը 524 դրամ է։

 

Placeholder
Ռուբլին արժևորվել է, դոլարը՝ արժեզրկվել