Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում
Օրվա թեմա
22:09 06/04/2022
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում

Մինչ Բրյուսելում ընթանում է  Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում, որ Նիկոլ Փաշինյանն  իրենց անունից խոսելու իրավունք չունի։

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Նիկոլ Փաշինյանին և իր կուսակցությանը Հայաստանի Հանրապետության կամ Արցախի որևէ տարածք Ադրբեջանին հանձնելու մանդատ չեմ տվել։

Ընդհանրապես որևէ գործչի կամ քաղաքական ուժի նման մանդատ չեմ տվել։

Աշխարհի որևէ կետում Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք»,- հենց այս տեքստն են տարածում ֆեյսբուքյան օգտատերերը։

Placeholder
Նիկոլ Փաշինյանը չունի իմ անունից խոսելու իրավունք. ՀՀ քաղաքացիները ֆլեշմոբ են անում