Վրաստանում հուսով են, որ համավարակն, ամենայն հավանականությամբ, այս տարի կավարտվի
Տարածաշրջան
17:34 07/04/2022
Տարածաշրջան

Վրաստանում հուսով են, որ համավարակն, ամենայն հավանականությամբ, այս տարի կավարտվի

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում ասել է, որ «եթե որևէ արտառոց բան տեղի չունենա կորոնավիրուսի կենսաբանության և էվոլյուցիայի մեջ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ամենայն հավանականությամբ, այս տարի համաճարակի ավարտի մասին կհայտարարի», գրում է Aliq.ge-ին։

Ըստ Գամկղրելիձեի՝ 2020 թվականի սեպտեմբերից հետո առաջին անգամ այսօր Վրաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։

Գամկղրելիձեի խոսքով՝ ԱՀԿ-ն համավարակն ավարտած չի համարում, սակայն համավարակի սրացման փուլը մոտենում է ավարտին։

Հիշեցնենք՝ ապրիլի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 324 դեպք:

Placeholder
Վրաստանում հուսով են, որ համավարակն, ամենայն հավանականությամբ, այս տարի կավարտվի