Շիմկենտում տեղի կունենա ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստը
Քաղաքական
10:54 11/04/2022
Տարածաշրջան

Շիմկենտում տեղի կունենա ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստը

Ապրիլի 12-ին Ղազախստանի հարավում՝ Շիմքենդում, տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերը համակարգող հանձնաժողովի նիստը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին երկուշաբթի հայտնել է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

Կոմիտեին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ, ռազմաարդյունաբերական համալիրի և հակաօդային պաշտպանության գիտահետազոտական և ռազմական անձնակազմի պատրաստման ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Հանդիպման օրակարգին համապատասխան՝ կդիտարկվեն հակաօդային պաշտպանության միասնական համակարգի կատարելագործման և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կամփոփվեն համակարգող կոմիտեի և նրա աշխատանքային մարմինների անցած տարվա գործունեության արդյունքները, կսահմանվեն առաջիկա ժամանակաշրջանի անելիքները, օպերատիվ և մարտական համատեղ գործունեության իրականացման հարցեր։ Դիտարկվելու է 2022 թվականին ԱՊՀ-ի ՀՕՊ միասնական համակարգին զորքերի օպերատիվ և մարտական պատրաստության հարցերը։

ԱՊՀ գործադիր կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 12-14-ը Շիմքենդում կկազմակերպվի նաև ԱՊՀ անդամ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2022» համակարգչային հրամանատարաշտաբային համատեղ զորավարժություն։

«Զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով, որոնց ընթացքում կմշակվեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և Ղազախստանում հակաօդային պաշտպանության ուժերի պատրաստման և կիրառման հարցերը, օդում ենթադրյալ թշնամուն հակազդելու մարտական առաջադրանքները կիրականացվեն»,-պարզաբանել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշվել է՝ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունները հեռանկարային ուղղություն են շատ երկրներում զինվորական անձնակազմի մարտական պատրաստվածությունը բարելավելու համար:

«Զորավարժության այս մեթոդը հնարավորություն է տալիս հնարավորինս կարճ ժամանակում մոդելավորել իրավիճակի տարբեր տարբերակներ և հակաօդային պաշտպանության ուժերի ու միջոցների կիրառում»,- նշել են մամուլի ծառայությունից։

Placeholder
Շիմկենտում տեղի կունենա ԱՊՀ երկրների ՀՕՊ կոմիտեի նիստը