Իրանը կմիանա տիեզերական ծառայություններ արտահանող երկրներին
Կրթություն, գիտություն
17:02 12/04/2022
Տարածաշրջան

Իրանը կմիանա տիեզերական ծառայություններ արտահանող երկրներին

Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հայտարարել է, որ առաջիկայում երկիրը կմիանա տարածաշրջանում և իսլամական երկրներում տիեզերական ծառայություններ արտահանող երկրներին, գրում է ParsToday-ը։

Երկուշաբթի օրը, հայտարարելով որ երկրի տեղեկատվական ցանցի նախագծի 70 տոկոսն իրականացվել է, անդրադառնալով տիեզերք ուղարկվող արբանյակներին, Իսա Զարեհփուրը նշել է. «Առաջիկայում Իրանը կմիանա 10 երկրներին, որոնք կառուցել և տեղական արբանյակակրով տիեզերք են ուղարկում արբանայակները»:

Վերջին տարիներին Իրանը շարունակական և արդյունավետ քայլեր է իրականացրել՝ տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում: Տեղական արբանյակների տեիեզերք արձակումն այս առաջընթացի խորհրդանիշն է:

Ներկայումս իրանցի մասնագետները  տիրապետում են տիեզերական տեխնոլոգիայի ամբողջական ցիկլին, որը ներառում է արբանյակի արձակման բազան, արձակման կայանը, կառավարման կայանը և արբանյակային տվյալների փոխանցման կայանը:

Placeholder
Իրանը կմիանա տիեզերական ծառայություններ արտահանող երկրներին