ՄՕԿ-ը հաստատել է բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը
Սպորտ
18:15 12/04/2022
Հայաստան

ՄՕԿ-ը հաստատել է բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ,  միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը հաստատել է 2024թ. Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի  որակավորման համակարգը և քաշային կարգերը։

ՄՕԿ-ի հետ համատեղ  մշակվել է Փարիզի խաղերի մասնակցության ընթացակարգը: Հաստատվել են նաև տղամարդկանց յոթ և կանանց վեց  օլիմպիական քաշային կարգերը:

Օլիմպիական խաղերի ուղեգրերի որակավորման փուլերը կսկսվեն 2023թ. հունվարի 1-ին և կձգվեն մինչև  2024թ. մայիսի 31-ը: Վարկանիշային մրցումները տեղի կունենան չորս փուլով: 

Համակարգը մշակելիս հաշվի են առնվել  բազմաթիվ տեսակետներ և կարծիքներ։ Քննարկումները տևել են մի քանի ամիս: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան / IBA / հավաստիացնում է, որ որակավորման համակարգը արդար կլինի և բոլոր մարզիկները հավասար հնարավորություներ կունենան օլիմպիական դառնալու համար:

IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը նշել է, որ վարկանիշային մրցումները  մշակելիս  սերտորեն համագործակցել են ՄՕԿ-ի սպորտ բաժնի, IBA-ի կոմիտեների, մայրցամաքային կոնֆեդերացիաների, մարզիկների և ազգային ֆեդերացիների հետ: 

Placeholder
ՄՕԿ-ը հաստատել է բռնցքամարտի մրցաշարի որակավորման համակարգը և քաշային կարգերը