Թուրքիան ուզում  է  ձերբակալել Էրդողանին «հիվանդացրած» լողորդին
Քաղաքական
16:43 12/04/2022
Տարածաշրջան

Թուրքիան ուզում է ձերբակալել Էրդողանին «հիվանդացրած» լողորդին

Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի  նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով:

Էրմենիհաբերի փոխանցմամբ, թեմային մերժողական արձագանք է տվել ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը՝ նշելով, որ քրեական հետապնդում իրականացնելու համար հանցակազմ չկա, նա Էրդողանի հասցեին ոչ սպառնալիք է հնչեցրել, ոչ բռնության կոչ:

Այս տեղեկությունը հայտնել է թուրք հայտնի լրագրող Նևշին Մենգյուն Twitter-ում:

Թուրքական կայքերը գրում են, որ եթե ԱՄՆ-ի արդարադատության նախարարության արձագանքն այլ լիներ, ապա հնարավոր կլիներ լողորդին արտահանձնելու հարցը բերել օրակարգ։

Placeholder
Թուրքիան ուզում է ձերբակալել Էրդողանին «հիվանդացրած» լողորդին