Հայտնի են դպրոցական քննությունների օրերը
Կրթություն, գիտություն
11:02 12/04/2022
Հայաստան

Հայտնի են դպրոցական քննությունների օրերը

ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները և անցկացման կարգը հաստատելու մասին։

Դպրոցների 4-րդ դասարաններում անցկացվում է  գիտելիքների ստուգում հունիսի 10-21-ը։

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարաններում անցկացվում են ավարտական քննություններ հունիսի 8-30-ը։ Կենտրոնացված ավարտական քննությունները տեղի կունենան «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարականերից՝ հունիսի 28-ին և 30-ին։

Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ հունիսի 8-22-ը։

Մանրամասները՝ հրամանում։

 

 

Placeholder
Հայտնի են դպրոցական քննությունների օրերը