Ռեստորաններում և աշխատավայրերում QR կոդ ներկայացնելու պահանջն ուժի մեջ է մնալու. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
15:18 15/04/2022
Հայաստան

Ռեստորաններում և աշխատավայրերում QR կոդ ներկայացնելու պահանջն ուժի մեջ է մնալու. Անահիտ Ավանեսյան

«Հայաստանում առողջապահական բյուջեն կազմում է մեր ՀՆԱ-ի 1.4-1.5 %-ը, որը շատ ցածր տոկոս է և մենք աշխատում ենք տարեցտարի ավելացնել այդ միջոցները»,- կառավարության ճեպազրույցների ժամին հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ վերջին 4 տարիների ընթացքում առողջապահության ոլորտին հատկացվող բյուջեն 81 մլրդ դրամից հասցվել է 114 մլրդ դրամի, որը շեշտակի մեծացում է, բայց նախընտրելի չափը չէ միջազգային գնահատման ինդեքսներում լավ դիրք գրավելու համար:

Նա հավաստիացրեց, որ թե՛ մայրական և մանկական մահացության, թե՛ կյանքի տևողության ցուցանիշներով Հայաստանը լավ արդյունքներ ունի, բայց  բյուջեից ֆինանսավորման առումով աճելու տեղ կա:

Անդրադառնալով համաճարակի թուլացման պայմաններում Հայաստանում սահմանափակումների մեղմման վերաբերյալ հարցին՝ Ավանեսյանը հայտնեց, որ սրճարաններում և ռեստորաններում QR կոդի պահանջն առաջիկայում դեռ չի հանվելու:

Նրա խոսքով, Հայաստանում ստեղծված համաճարակային բարենպաստ իրավիճակը պետք է օգտագործել պատվաստումների միջոցով հետագա հիվանդացության կանխարգելման համար:
 

Placeholder
Ռեստորաններում և աշխատավայրերում QR կոդ ներկայացնելու պահանջն ուժի մեջ է մնալու. Անահիտ Ավանեսյան