ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը
Կրթություն, գիտություն
18:12 15/04/2022
Հայաստան

ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը

ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրությունում, միջոցառմանը ներկա են եղել  ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Ֆրանսիայի Լիլի, Նանտի, Էքս-Մարսելի, ինչպես նաև Պյատիգորսկի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, որոնք Հայաստան են եկել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի շրջանակում ԵԼՀ ֆակուլտետի 30-ամյակին նվիրված «Խոսույթը գիտական համատեքստում» գիտաժողովին։

Գիտաժողովի մասին ավելի մասնրամասն այստեղ։

Placeholder
ԵՊՀ մշակույթի կենտրոնն այսուհետ կրելու է Շառլ Ազնավուրի անունը