Որոնք են ստամոքսի համար օգտակար մթերքները
Աշխարհում
19:00 16/04/2022
Աշխարհ

Որոնք են ստամոքսի համար օգտակար մթերքները

Բժիշկ-սննդաբան Մարինա Մակիշան նշել է այն մթերքները, որոնք պաշտպանիչ ազդեցություն են ունենում աղեստամոքսային համակարգի վրա։

Մասնագետն արգելել է դատարկ ստամոքսին գազավորված ջուր խմել, քանի որ այն խթանում է ստամոքսում աղաթթվի արտադրությունը։ Դրա պատճառով մեծանում է գաստրիտի և ստամոքսի լորձաթաղանթի այլ բորբոքային պրոցեսների առաջացման վտանգը։

Սննդաբանի խոսքով՝ ստամոքսի համար օգտակար է կաղամբը։ Ըստ նրա՝ կաղամբն ու դրա հյութն արագացնում են վերքերի և լորձաթաղանթի վերականգնման գործընթացը, ինչը հատկապես օգտակար է գաստրիտի կամ խոցի դեպքում։

Մակիշան խորհուրդ է տալիս կաղամբով աղցանների մեջ ավելացնել մեկ կամ երկու թեյի գդալ բուսական յուղ։

Ենթաստամոքսային գեղձի աշխատանքը բարելավելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուտել բրոկկոլի և դդում, որոնք պարունակում են հակաօքսիդանտներ և օգնում են վերականգնել օրգանիզմի բջիջները:

Արագ սնունդն ու արագ ածխաջրերը լուրջ վնաս են հասցնում լյարդին՝ մեծացնելով ճարպային հեպոտոզի առաջացման վտանգը։ Մինչդեռ, ըստ սննդաբանի, տոմատի մածուկը և ցածր յուղայնությամբ կաթնաշոռը կարող են նպաստել լյարդի բջիջների վերականգնմանը։

Ի վերջո, ինչպես նշում է Մարինա Մակիշան, օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեն մրգերն ու բանջարեղենը։ Ըստ նրա՝ մրգերի և բանջարեղենի օգտագործումը թույլ է տալիս արագացնել աղիների վերականգնումը դրանցում առկա բջջանյութի շնորհիվ։
 

Placeholder
Որոնք են ստամոքսի համար օգտակար մթերքները