Կինոաշխարհի «անահիտները» գտել են իրենց տերերին
Մշակույթ
12:24 17/04/2022
Հայաստան

Կինոաշխարհի «անահիտները» գտել են իրենց տերերին

Կայացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 3-րդ մրցանակաբաշխությունը:
Հայկական ազգային կինոակադեմիային նշում են, որ այն իսկական հաղթահանդես է դարձել կինոյի ոլորտում ստեղծագործող կին արվեստագետների համար. հաղթողի դափնիները  զարդարել են կինոաշխարհի «անահիտներին»:

Մրցանակաբաշխության 12 անվանակարգերում «Անահիտ» -ի են արժանացել՝

Լավագույն կարճամետրաժ  ֆիլմ -  «Նոր տարվա գոճի» / ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան

Լավագույն վավերագրական ֆիլմ  - «Կանանց գյուղը»  / ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան

Լավագույն անիմացիոն ֆիլմ - «Կաֆկայի երազը»  / ռեժիսոր՝ Դավիթ  Բաբայան

Լավագույն հնչյունային ձևավորում -  Էդգար հակոբյան, Մարիուս բլազիս / «Դրախտի դարպասը»

Լավագույն նկարչական ձևավորում -  Սեվակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե / «Դրախտի դարպասը»

Ֆիլմի լավագույն երաժշտություն -  Անդրանիկ Բերբերյան / «Սողոմոնի երգերը»

Լավագույն օպերատորական աշխատանք  - Հայկ Կիրակոսյան / «Չնչիկ»

Լավագույն սցենար - Նորա Մարտիրոսյան / «Երբ որ քամին հանդարտվի»

Կնոջ լավագույն դերակատարում - Լիլի էլբակյան /«Չնչիկ»

Տղամարդու լավագույն դերակատարում - Դավիթ Հակոբյան / «Երբ որ քամին հանդարտվի»

Լավագույն ռեժիսորական աշխատանք - Նորա Մարտիրոսյան / «Երբ որ քամին հանդարտվի»

Լավագույն խաղարկային ֆիլմ - «Երբ որ քամին հանդարտվի» / Անի Որսկանյան, Ջուլի Փարատյան, Անաբել Նեզրի


 

Placeholder
Կինոաշխարհի «անահիտները» գտել են իրենց տերերին