Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան
Հասարակություն
16:35 17/04/2022
Հայաստան

Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան

«Նրանք երբ եկան իշխանության,  առաջին օրվանից Փաշինյանի թիմը, նրա կինը, ինքը բոլորն ընդդեմ բանակի խոսեցին»,-  Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։

Նա նշեց, որ վճռական պայքարի դուրս կգա ցանկացածի հետ, եթե վստահություն առաջացնեն։

Ս.Գասպարյանի խոսքով, ընդդիմությունը մի ձև պետք է գտներ օրենքով կամ որևէ այլ ձև, որպեսզի այսօրվա Ազգային ժողովը գոյություն չունենար․ «Այդ ԱԺ-ն, երբ նայում եմ՝ վաշխառուներ, առևտրականներ, անհայրենիքներ, կանգնած  ամբիոնից գորշ գայլի նշանն են ցույց տալիս ու խոսում են, նրանք իմ համար հայեր չեն։ Կասկած ունեմ շատերը գորշ գայլերի անդամներ են, իսկ մենք 90-ականներին գորշ գայլերին սատկացրել ենք» ։

Նա նշեց, որ Փաշինյանը շանտաժ է անում  հայերին, որ մեզ կսպանեն, բանակ չունենք, չենք կարող կռվել։

«Ես էլ ասում եմ մենք կարող ենք կռվել ու կարող ենք հաղթել»,- ասաց Ս. Գասպարյանը։

Նա նաև նշեց, որ հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը. «Ջաբրայիլի դիմաց կուտակված ադրբեջանական, թուրքական բանակը, վարձկանները, մոտավորապես 20 հազար զորք էր կուտակված, ընդամենը  երկու սնարյադ էր պետք, պատերազմը կվերջանար։ Չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել, բայց Շուշին, Հադրութը էլի մերն է լինելու»։

 

Placeholder
Հոկտեմբերի 3-ին հնարավոր էր կանգնեցնել պատերազմը, բայց չարեցին, որովհետև խոստացել էին հանձնել. Սերոբ Գասպարյան