Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ասիական պրեմիերան. «Կինոաշխարհ»
Օրվա թեմա
09:00 18/04/2022
Հայաստան

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ասիական պրեմիերան. «Կինոաշխարհ»

Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմը շարունակում է ճանապարհորդել աշխարհի չորս անկյուններում՝ ապրիլ-մայիս ամիսներին հասնելով Հարավային Կորեայի մեծագույն քաղաքներից մեկը՝ Չոնջուն։ Այս մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ» կայքից։

Ասիական ամենակարևոր փառատոններից մեկը՝ անկախ և փորձարարական ֆիլմեր սատարող Չոնջու միջազգային ֆիլմերի փառատոնի՝ JEONJU IFF. գեղարվեստական ղեկավարն իր պաշտոնական հաղորդագրության մեջ մեծ ուրախությամբ և պատվով հայտարարում է հայ ռեժիսորի վերջին ֆիլմի ասիական պրեմիերան հյուրընկալելու մասին։

«Փելեշյանը վերադառնում է նոր ֆիլմով՝ պարզ վերնագրված՝ «Բնություն», որի միջոցով նա շարունակում է ուսումնասիրել մարդկային համայնքների համակեցությունը շրջակա միջավայրի հետ՝ իր ստեղծագործության կենտրոնական թեման: Տեսողական էլեգիա հանդիսացող այս ֆիլմը վճռականորեն ընդունում է բնության գերազանցությունը, որը կարող է սաստկել մարդկային ամեն փառասիրություն»,- ասվում է փառատոնի կայքէջում։

«Բնություն» Ֆիլմը ցուցադրվելու է JEONJU IFF փառատոնի պատվավոր «Masters» անվանակարգում։ Այս բաժնում են ընդգրկվում մեծ ռեժիսորների նոր ֆիլմերը՝ հնարավորություն տալով փառատոնի հիմնականում երիտասարդ հանդիսատեսին տեսնելու ժամանակակից աշխարհը հանրահայտ ռեժիսորների տեսանկյունից։

Ապրիլի 28-ից մայիսի 7-ը Չոնջուն քաղաքում ցուցադրվելու են ընդհանուր առմամբ 217 ֆիլմ՝  57 երկրից։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Placeholder
Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի ասիական պրեմիերան. «Կինոաշխարհ»