Բժիշկը հայտնել է երկու մթերքի մասին, որոնք «ոչնչացնում են» իմունային համակարգը
Օրվա թեմա
13:32 18/04/2022
Աշխարհ

Բժիշկը հայտնել է երկու մթերքի մասին, որոնք «ոչնչացնում են» իմունային համակարգը

Հաճախակի մրսածության պատճառն օրգանիզմի իմունային պաշտպանության մակարդակի նվազումն է, որն էլ իր հերթին շաքարի, աղի, արագ սննդի և կոնսերվանտների օգտագործման հետևանք է: Telegram-ալիքում ասել է թերապևտ Օլեգ Աբակումովը։

Բժիշկ-մասնագետը կարծում է, որ շատերին ծանոթ մթերքների չարաշահումը կարող է իմունիտետի նվազման պատճառ դառնալ։ Պետք է հրաժարվել շաքարից, դրա օգտագործումը ոչ միայն կարող է հանգեցնել շաքարախտի, այլև խթանել օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացումը։

«Աղը կբարձրացնի արյան ճնշումը և կկործանի իմունիտետը՝ երիկամներում հեղուկի պահպանման պատճառով: Չափազանց աղի ֆասթֆուդը կավելացնի բորբոքային ցիտոկինները, և որ ամենաէականն է՝ կխախտի աղիների միկրոբիոմը»,- ասել է բժիշկը։

Աբակումովը նաև նշել է, որ անհրաժեշտ է սննդակարգից բացառել տապակած մթերքները, քանի որ դրանք ոչնչացնում են հակաօքսիդանտները, արժե նաև հրաժարվել կոնսերվանտներով սննդից, դրանք ճնշում են իմունային համակարգի պաշտպանիչ գործառույթը։
 

Placeholder
Բժիշկը հայտնել է երկու մթերքի մասին, որոնք «ոչնչացնում են» իմունային համակարգը