«Լավագույն գիտական աշխատանք». մրցույթ երիտասարդ գիտնականների համար
Կրթություն, գիտություն
11:43 19/04/2022
Հայաստան

«Լավագույն գիտական աշխատանք». մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 45 տարեկան գիտնականները, ովքեր պետք է ներկայացնեն միայն 2020-2022թթ-ին հրատարակված գիտական հոդվածներ, հոդվածների շարք, մենագրություններ կամ արտոնագրված աշխատանքներ:

Մրցույթով սահմանվել են 3-ական մրցանակներ 6 անվանակարգերում՝

ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա
տեխնիկական գիտություններ
քիմիա և Երկրի մասին գիտություններ
կյանքի մասին գիտություններ
հայագիտություն և հասարակական գիտություններ
երկակի նշանակության մշակումներ:
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 15 միլիոն դրամ: Մրցանակակիրները կպարգևատրվեն դրամական պարգևներով և կարժանանան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության պատվավոր դիպլոմների:

Փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2022թ-ի մայիսի 1-ից օգոստոսի 31-ն է: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2022թ-ի հոկտեմբեր ամսին:

Մրցույթին ներկայացվող պայմաններին և փաստաթղթերի ցանկին կարելի է ծանոթանալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պաշտոնական կայքում:

Placeholder
«Լավագույն գիտական աշխատանք». մրցույթ երիտասարդ գիտնականների համար