Թուրքիան Իրաքում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 անդամի
Քաղաքական
15:52 20/04/2022
Տարածաշրջան

Թուրքիան Իրաքում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 անդամի

Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում սկսած նոր անդրսահմանային գործողության ընթացքում սպանել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 30 անդամի։

«Ճանկեր-ամրոց» հատուկ գործողության ընթացքում վնասազերծվել է ՔԱԿ-ի 30 անդամ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Ավելի վաղ հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքում գործողության ընթացքում երկու զինծառայողի կորստի մասին։

Երկուշաբթի գիշերը Թուրքիայի զինված ուժերը Հյուսիսային Իրաքում ՔԱԿ-ի անդամների դեմ նոր ռազմական գործողություններ են սկսել՝ երկրի ռազմաօդային ուժերն ու հատուկ ջոկատայինների մասնակցությամբ։
 

Placeholder
Թուրքիան Իրաքում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 30 անդամի