Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայում կայացել է քննարկում-ժողով
Սպորտ
18:25 20/04/2022
Հայաստան

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայում կայացել է քննարկում-ժողով

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայում, մարզերի ներկայացուցիչների և մարզիչների մասնակցությամբ,  կայացել է քննարկում ժողով։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

«Ներկաները քննարկել են Երևանում կայանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնության հետ կապված առաջիկա աշխատանքները։ Ֆեդերացիայի ղեկավար կազմը տվել է հստակ հանձնարարականներ։ Մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը նմանատիպ հանդիպումները հաճախակի կլինեն»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայում կայացել է քննարկում-ժողով