Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չզտված հացահատիկները, որոնց բաղադրության մեջ մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր կան, կօգնեն նվազեցնել քաղցը՝ ազատվելով ավելորդ քաշից: Այդ մասին Pravda.Ru-ին ասել է դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Դենիսովան։
Մասնագետը կարծում է, որ նախաճաշը օրվա հիմնական սնունդն է, ոչ մի դեպքում չպետք է հրաժարվել դրանից։ Եթե օրվա առաջին կեսին օրգանիզմը սննդից չի ստանում ճիշտ քանակությամբ էներգիա, ապա ողջ կալորիականությունը կընկնի ճաշի և երեկոյան սննդի վրա, ինչը կազդի նյութափոխանակության վրա և կհանգեցնի քաշի ավելացման։ Արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում պետք է ուտել շիլա։
«Օպտիմալ նախաճաշը ցանկացած հացահատիկից պատրաստված շիլան է: Ցանկալի է, որ դրանք չմաքրված ձավարեղեն լինեն, որոնք ունեն շատ սննդային մանրաթելեր՝ հնդկաձավար, կորեկ, վարսակի փաթիլ, գարի։ Սա կատարյալ նախաճաշ է, որը պետք է լրացնել սպիտակուցներով»,- ասել է սննդաբանը։
Ցանկացած շիլա պետք է համեմել կարագով կամ բուսական յուղով, կարելի է ավելացնել նաև կաթ։ Բժիշկը խորհուրդ չի տալիս նախաճաշին բրինձ ու սպիտակաձավար ուտել: