Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախում 30 տոննա արյուն ենք թողել, դրա համար պատասխան տվող չկա՞. Զոհված զինծառայողի հարազատ
«Վաղը մի պաստառ էլ կլինի, որ մարդիկ իմանան՝ այստեղ ենք, մեզ հեշտ գտնեն»,- լրագրողներին ասացին 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայողների հարազատները, ովքեր Ազատության հրապարակում միացել են պայքարին ու վրան տեղադրել։
Նրանք անընդհատ կրկնում են, որ մեղավորները պետք է պատասխան տան. «Չի կարող այսպես անիմաստ այս երեխաների արյունը գնա ու կորչի։ Պետք է պատասխան տան»։
Ծնողները հիշեցրին նաև Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը՝ «կարող էինք պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, բայց, իհարկե, կունենայինք նույն վիճակը, սակայն առանց զոհերի»։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն ասաց. «Եթե կարող էր չլիներ, ինչո՞ւ այսքանի գլուխը կերանք։ Արցախում 30 տոննա արյուն ենք թողել։ 30 տոննա արյան համար պատասխան տվող չկա՞»։