Ջրածնի օգտագործումը կարող է սրել կլիմայական ճգնաժամը
Տնտեսություն
20:30 21/04/2022
Աշխարհ

Ջրածնի օգտագործումը կարող է սրել կլիմայական ճգնաժամը

Կլիմայի փոփոխության ժամանակաշրջանում շատ փորձագետներ մատնանշում են ջրածնային էներգիան որպես էներգիայի «կեղտոտ» աղբյուրներին այլընտրանք։ Այնուամենայնիվ, ջրածնի արտանետումները դեռևս չեն ուսումնասիրվել՝ դրա քիչ տարածվածության պատճառով: Ինչպես գրում է gismeteo.ru-ն, ամեն դեպքում, կա ուսումնասիրություն, որն ասում է, որ արտադրության ծավալների ավելացմամբ դրանք կլիմայի համար նոր խնդիր կդառնան։

Ջրածնի արտահոսքերի արդյունքում երկիր մոլորակի մակերեսը կտաքացնա CO2-ից 11 անգամ ավելի շատ:

Միևնույն ժամանակ, ընդգծվում է, որ արտահոսքերից հնարավոր չէ խուսափել։ Եթե ջրածինը տեղափոխվի որպես կրիոգեն հեղուկ, ապա համակարգերն ամեն օր կկորցնեն ծավալի 1%-ը, սեղմված գազի բալոններից` օրական մինչև 0,24%:

Մթնոլորտում ջրածինը սկսում է ռեակցիայի մեջ մտնել այլ գազերի, այդ թվում՝ մեթանի հետ։ Ջրածնի պատճառով տրոպոսֆերային օզոնի և ստրատոսֆերային գոլորշիների կոնցենտրացիան մեծանում է և այս ամենը նույնպես կնպաստի կլիմայի տաքացմանը:

Այսպիսով, ջրածնի օգտագործումը կարող է միայն սրել կլիմայական ճգնաժամը։
 

Placeholder
Ջրածնի օգտագործումը կարող է սրել կլիմայական ճգնաժամը