Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակն անվանել է «իրատեսական հավանականություն»
Քաղաքական
17:37 22/04/2022
Աշխարհ

Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակն անվանել է «իրատեսական հավանականություն»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակի «իրատեսական հավանականության» մասին, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Ցավալին այն է, որ դա իրատեսական հավանականություն է: Իհարկե»,- ասել է Ջոնսոնը մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով արևմտյան հատուկ ծառայությունների այն գնահատականները, թե Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կարող է տևել մինչև տարեվերջ, իսկ արդյունքում հաղթանակ կտանի Ռուսաստանը:

Ջոնսոնը հավելել է, որ Ռուսաստանն այժմ շատ մոտ է Մարիուպոլի հետ ցամաքային միջանցքի ապահովմանը։ «Վախենում եմ, որ իրավիճակն այս փուլում անկանխատեսելի է»,- ասել է Ջոնսոնը։

Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական գործողություն է սկսել փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։

 

Placeholder
Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակն անվանել է «իրատեսական հավանականություն»