Գործադիրը փորձում է նվազեցնել հեղուկ վառելիքի առևտրի կետերում արձանագրվող  թերլցման դեպքերը
Տնտեսություն
17:44 22/04/2022
Հայաստան

Գործադիրը փորձում է նվազեցնել հեղուկ վառելիքի առևտրի կետերում արձանագրվող թերլցման դեպքերը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև դրանց տեղադրման և կիրառման կարգը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ որոշմամբ նախատեսվում է ապահովել սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացում, նվազեցնել և բացառել հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները։

Նախագծով սահմանվում է, որ վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի կարող գերազանցել 1 %-ը, հաշվի առնելով վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքի առավելագույն հարաբերական սխալանքը, որը ± 0,5% է։ 

«Չափանոթը հեղուկ վառելիքով լիցքավորման ժամանակ վառելիքի արտանետումը բացառելու նպատակով նախատեսվել է նաև չափանոթներիբկանցքի վրա փրփրամարիչի, ջերմաչափի (ջերմաստիճանի տվիչների) և հարթաչափերի առկայության պահանջ»,-ասվում է ուղեկցող փաստաթղթում:

Placeholder
Գործադիրը փորձում է նվազեցնել հեղուկ վառելիքի առևտրի կետերում արձանագրվող թերլցման դեպքերը