Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳՄՍ նախարարը կառավարության նիստում փորձեց հետին թվով 24.3 մլն դրամի վազքի մրցաշար կազմակերպել
«Ցանկանում եմ ուրախալի լուր հայտնել այն մասին, որ համաշխարհային սպորտային քարտեզում Հայաստանը շարունակում է ընդլայնել իր դիրքերը: Երկու օր առաջ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան հաստատեց, որ 2023 թվականի մեծահասակների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցակցվի երևանում՝ ապրիլ ամսին»,-կառավարության նիստում տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Նրա խոսքով՝ առաջնությունը լինելու է վարկանիշային՝ «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի համար:
Անցնելով գործադիրի օրակարգային հարցին՝ Դումայանն ասաց. «Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհի 4000 մետր ճանապարահատվածում նախատեսված է այս տարվա ապրիլի 14-ին կազմակերպել և անցկացնել Հայաստանի վարչապետի գավաթ՝ դպրոցականների թիմային խճուղավազգի մրցույթ, որի նպատակն է թիմային վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունը»,-հայտնեց նախարարը՝ չնկատելով, որ շփոթում է մրցումն անցկացնելու օրը:
Դոմանյանի խոսքով՝ մրցաշարին կարող են մասնակցել Երևանում, մարզերում և Արցախում հաղթող ճանաչված լավագույն 12 թիմերը, որոնցից յուրաքանչյուրի կազմում կլինեն 7 աշակերտ՝ 5 տղա և 2 աղջիկ:
«Նախագծով նախատեսվում է ԿԳՍՄ ընդհանուր հատկացումների հաշվին կատարել վերաբաշխում և 24.3 մլն դրամ փոխանցել միջոցառման ֆինանսավորմանը»,-ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նախագծի դրական կողմն երկար ներկայացնելուց հետո շտկեց նախարարի վրիպակը՝ նախագծից ընթերցելով և հայտարարելով, որ մրցաշարն, այնուամենայնիվ, կանցկացվի մայիսի 14-ին:
Նկատենք, որ նման վրիպակներ նախարարն առաջին անգամը չէ, որ թույլ է տալիս: Ապրիլի 19-ին էլ ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի հետ հանդիպմանը Հայաստանի դրոշն էր հակառակ տեղադրել::