Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է
Հասարակություն
11:03 22/04/2022
Հայաստան

Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է

Հայաստանում  մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թիվն ավելացել է: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2021 թվականին ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 7 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, իսկ 2020թ-ին` 4 անչափահաս:

Ըստ պաշոտնական վիճակագրության՝ երեխաներից 3-ը հայտնաբերվել են Կոտայքում, 2-ը՝ Արմավիրում, մեկական երեխա էլ Երևանում և Արարատի մարզում: Թափառաշրջիկ և մուրացիկ երեխաներից 5-ը մինչև 14 տարեկան է, 1-ը՝ 14-15 տարեկան:

Նշենք, որ Արմավիրում հայտնաբերված թափառաշրջիկ երեխաներից մեկն աղջիկ է։

Տեղեկացնենք նաև, որ նախորդ տարիներին մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվը նվազել էր: Վիճակագրության համաձայն՝  2017-ին  Հայաստանում հաշվառվել է 2 թափառաշրջիկ-մուրացիկ երեխա, 2018-ին՝ 4, 2019-ին՝ 5 երեխա։

Placeholder
Հայաստանում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների թիվն ավելացել է