Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի
Կրթություն, գիտություն
18:21 22/04/2022
Հայաստան

Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերից մեկով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված գումարների վերաբաշխման միջոցով 241 մլն 920.5 հազար դրամ  է հատկացվել` պատերազմի մասնակիցների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ 44-օրյա պատերազմի մասնակիցները, որոնց զինվորական ծառայությունն ավարտվել է  2021-2022 թվականների ձմեռային զորացրմամբ, շարունակում են դիմել աջակցության ծրագրին: 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացրած շուրջ 1026 շահառուի տվյալներ, որոնք այս որոշմամբ կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում են, որ մինչ այս ՀՀ կառավարության հինգ որոշումով նշված ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1 մլրդ 595 մլն 930.7 հազար դրամ: Նույն ծրագրի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է տրվել նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 512 ուսանողի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը 52 մլն 543.3 հազար դրամ է:

Placeholder
Պատերազմի մասնակիցների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը կշարունակվի