Ռաֆիկ Անդրեասյանի որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքը դադարեցվել է
Իրավունք
12:17 22/04/2022
Հայաստան

Ռաֆիկ Անդրեասյանի որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքը դադարեցվել է

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործով ( դրա նախապամությունը, բովանդակային առանձնահատկությունը և դրդապատճառը բոլորին է հայտնի) համառ աշխատանքի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ արձանագրեցինք հերթական հաղթանակը։

Փաստաբանները նշում են՝ վերջինիս նկատմամբ դադարեցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատազրկում 5-10 տարի) առաջադրված մեղադրանքը և քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Դատարանի կողմից մերժվեց։

Նշենք, որ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ  կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը` կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով»։

Placeholder
Ռաֆիկ Անդրեասյանի որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքը դադարեցվել է