«Կամք». Դատապարտում ենք Սև Հովազների նկատմամբ անօրինականությունների ալիքը
Հասարակություն
12:57 22/04/2022
Հայաստան

«Կամք». Դատապարտում ենք Սև Հովազների նկատմամբ անօրինականությունների ալիքը

Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Կամք հասարակական նախաձեռնությունը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կողմից՝ Սև Հովազների նկատմամբ իրականացվող հալածանքների և անօրինականությունների ալիքը։

Մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տալու մեր մարտական ընկերների հանդեպ որևիցե անօրինական և ապօրինի գործողություններ, նաև ընդգծում ենք, որ անտարբեր չենք լինելու այս ալիքի հանդեպ և պայքարելու ենք հնարավոր բոլոր միջոցներով, այն կանգնեցնելու համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց ի վեր նպատակաուղղված իրականացնում է հերոսի ինստիտուտի կործանման գործընթաց և գործուն քայլեր։

Հերոսի ինստիտուտի կործանումը հենց այս է, երբ ռազմի դաշտից փախածներին հերոսացնում ես, պաշտոններ ու առավելություններ ես տալիս, իսկ իրական հերոսներին հալածում և ունեզրկում ես։

Եվ Սև Հովազների դեմ իրականացվող այս լայնածավալ գործողությունները մենք դիտարկում ենք հենց վերը նշված դիտանկյունից։

Գաղտնիք չէ, որ նոր սերնդի դաստիարակման համար, քաղաքացու և հայրենիքի ընկալման գիտակցությունն ամբողջությամբ հիմնված է հենց հերոսի տիպարի վրա։

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը գիտակցում է, որ ամեն գնով պաշտպանել է պետք հերոսի ինստիտուտը, կանխել է պետք այդ ինստիտուտի հանդեպ տեղի ունեցող ոտնձգություններն ու հարձակումները, քանզի առանց այդ ինստիտուտի մենք երբեք չենք կարող առողջ հասարակություն, հզոր և հայրենասեր սերունդ, կամ մարտունակ բանակ ունենալ։ Այսինքն առանց այդ ինստիտուտի մենք չենք կարող պահպանել Պետականությունը և լինել Ինքնիշխան»։

Placeholder
«Կամք». Դատապարտում ենք Սև Հովազների նկատմամբ անօրինականությունների ալիքը