Microsoft-ը վիրտուալ առարկաներին դիպչելու համար ձեռնոց է ստեղծել
Կրթություն, գիտություն
16:30 23/04/2022
Աշխարհ

Microsoft-ը վիրտուալ առարկաներին դիպչելու համար ձեռնոց է ստեղծել

Ամերիկյան Microsoft  ՏՏ կորպորացիան արտոնագրել է վիրտուալ իրականության ձեռնոց։ Ըստ PatentlyApple-ի, հայտնաբերման սարքը կունենա հետադարձ հապտիկ կապ:

Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) տվյալների բազայի արտոնագրի՝ VR ձեռնոցները կապահովեն շոշափելու հաղորդակցություն վիրտուալ առարկաներ վերցնելիս: Microsoft-ի ինժեներները ձեռնոցի հետևի մասում ստեղծել են ուժային մեխանիզմ՝ ներկառուցված սենսորներով և կոմպակտ շարժիչով։

Արդյունքում, եթե վիրտուալ իրականության մեջ օգտատերը շփվի օբյեկտի հետ, սենսորները ազդանշան կտան, իսկ շարժիչը սիմուլյացիա կանի դիպչող առարկաներին: Փաստաթղթում նշվում է, որ ձեռնոցները նախատեսվում է օգտագործել ինչպես պրոֆեսիոնալ ոլորտում, այնպես էլ տեսախաղերում։

Placeholder
Microsoft-ը վիրտուալ առարկաներին դիպչելու համար ձեռնոց է ստեղծել