Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 25-ից, երբ ԱվտոՎԱԶ-ի աշխատակիցները կվերադառնան կորպորատիվ արձակուրդից, Տոլյատիում կսկսվի Lada-ի բոլոր մոդելների հավաքումը, բացառությամբ մեկի՝ Niva Legend-ի։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Ռուսական մեքենա» Telegram-ալիքը՝ հղում անելով գործարանի իր աղբյուրներին։
ԱվտոՎԱԶ-ին հաջողվել է համալրել բոլոր բաղադրիչները, բացառությամբ դասական «Նիվա» ամենագնացների ABS սենսորների: Նշվում է, որ դրանք հարմարեցված չեն Niva Travel մոդելին։
Ավելի վաղ «Գազետա ռու»-ին ավտոդիլերները հայտնել էին, որբացի այդ, ռուսական ձեռնարկությունը սպառել է ավտոմատ փոխանցման տուփերը: Ըստ նրանց պնդման՝ ավտոմատ փոխանցմամն տուփով նոր «Լադա» մակնիշի մեքենաներն առնվազն մեկ տարի չեն վաճառվելու: