Տուկտամիշևան և Կոլյադան չեն մասնակցի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը
Սպորտ
17:07 23/04/2022
Հայաստան

Տուկտամիշևան և Կոլյադան չեն մասնակցի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը

Գեղասահորդներ Ելիզավետա Տուկտամիշևայի և Միխայիլ Կոլյադայի մարզիչ Տատյանա Միշինան հայտնել է, որ իր սաները չեն մասնակցի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը։ Լուրը հայտնում է «Գազետա ռու»

«Մեր սաները չեն մեկնի այս մրցույթին։ Մենք չենք պլանավորել, դա բավականին անսպասելի էր։ Բացի այդ, արդեն կա օրացույց, այնպես որ մենք չենք կարող նույնիսկ երիտասարդ սաներին ուղարկել այնտեղ: Հուսով եմ՝ հաջորդ տարի այլ գրաֆիկ կլինի, և մենք կկարողանանք մասնակցել։ Անհրաժեշտ է մրցել այնտեղ, որտեղ հնարավոր է»,- Միշինայի խոսքերն է մեջբերել Sport24-ը։

Նա նաև ենթադրել է, որ այդ մրցաշարին կմասնակցեն ավելի երիտասարդ մարզիկները, քանի որ մեծահասակներն արդեն ավարտել են իրենց մրցաշրջանը։

Սպորտային գործակալ Անի Զաքարյանը հաստատել է գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը ռուսների մասնակցության մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Չմշկավազքի միջազգային միությունը (ISU) ռուս և բելառուս գեղասահորդներին հեռացրել է մրցույթներից։

Մինչ այդ Ալեքսանդր Ժուլինն ասել էր, թե չի հասկանում, թե ինչու պետք է ռուս չմշկորդները մեկնեն Հայաստանի առաջնությանը։
 

Placeholder
Տուկտամիշևան և Կոլյադան չեն մասնակցի գեղասահքի Հայաստանի բաց առաջնությանը