Եթե գյուղացին սերմ չունի, պարարտանյութը տալիս ես, որ ի՞նչ անեն.Շիրակցի ֆերմերը՝ կառավարությանը
Տնտեսություն
12:45 23/04/2022
Հայաստան

Եթե գյուղացին սերմ չունի, պարարտանյութը տալիս ես, որ ի՞նչ անեն.Շիրակցի ֆերմերը՝ կառավարությանը

Հայ գյուղացու առաջ կանգնած խնդիրների, սկսված գյուղատնտեսական տարվա անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց Շիրակի մարզի ֆերմերի հետ:

Վերջինս չցանկացավ իր անունը հրապարակենք, հիմնավորելով, որ դրա կարիքը չկա, քանի որ բոլորի ընդհանուր խնդիրներից է խոսում:

«Այս տարի պետությունը սուբսիդավորեց պարարտանյութը, բայց եթե սերմ չունեմ՝ պարարտանյութը տալիս ես, որ ի՞նչ անեմ: Նախորդ տարի Շիրակի մարզում կարտոֆիլի բերքը համեմատաբար լավ էր, բայց մյուս կուլտուրաներից ստացված արդյունքները 0 էին: Հեկտարներով ցանած գարին և ցորենը գյուղացին չկարողացավ քաղել, քանի որ ջուր չլինելու պատճառով հասկն այնքան ցածր էր, որ կոմբայնները չէին կարողանում աշխատել»,-հայտնեց Panorama.am-ի զրուցակիցը:

Ֆերմերն իր դժգոհությունն հայտնեց, որ  պետությունը գյուղատնտեսության  ոլորը բարձիթողի վիճակում է պահում:

«Գյուղացիներից որը կարողանում է՝ ցանում է, մյուսների հողը խոպան է մնում: Պարարտանյութն էլ ով ինչպես կարողանում է՝ փախցնում է, հունարովը մյուսի պարարտանյութն էլ է փախցնում, կարգ ու կանոն չկա: Էն չցանող գյուղացիների պարարտանյութն էլ ցանողն է վերցնում, բայց վերջիններս շատ քիչ են:

Նորից եմ կրկնում, եթե սերմ չես տալիս, պարատանյութի տալու իմաստը ո՞րն է: Նախորդ՝ անհաջող գյուղատնտեսական տարուց հետո Շիրակի մարզում գարու և ցորենի սով է, բառիս բուն իմաստով: Գյուղացիներին առաջնային այդ մշակաբույսերի սերմն էր պետք, բայց այդպես էլ կառավարությունից օգնություն չստացանք»:
 

Placeholder
Եթե գյուղացին սերմ չունի, պարարտանյութը տալիս ես, որ ի՞նչ անեն.Շիրակցի ֆերմերը՝ կառավարությանը