Ախալքալաքում կայացել է ջահերով երթ
Տարածաշրջան
00:13 24/04/2022
Տարածաշրջան

Ախալքալաքում կայացել է ջահերով երթ

Ախալքալաքում կայացել է ջահերով երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով։

Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Ախալքալաքի Բերդ –ամրոցից մեկնարկած ավանդական դարձած պահանջատիրական ջահերթը կազմակերպվել է «Զորի Զորյան» Երիտասարդական և Ջավախքի Պատանեկան Միությունների նախաձեռնությամբ։ Բազմամարդ Ջահերթին միացել էին նաև Ախալքալաքի ՏԻՄ անդամներ և Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քհն Տիգրանյանը

 Երթի մասնակիցները կրում էին տարբեր խորագիր ունեցող «Միացիր մեր արդար պահանջին», «Հիշում եմ և պահանջում», «Ոչ՜ թուրքացմանը»,«Անունս պայքար է, վախճանս՝ հաղթանակ«  կրծքանշաններ և տանում պահանջատիրական տարբեր բովանդակությամբ պաստառներ։

Ամրոցի տարածքում երիտասարդները ներկայացել են հայրենասիրական երգերով ու պարերով։ Ջահերթի վերջին հանգրվանը եղել է Սուրբ Խաչ եկեղեցու բակում, որտեղ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի  հուշաքարի մոտ հնչել է Երիտասարդական Միության պահանջատիրական կոչը, և իր խոսքով ներկայացել է  Սամցխե֊Ջավախքի Առաջնորդական փոխանորդ  Տեր Նշան Վարդապետ Հմայակյանը։Ջ

ահերթի օրն ավարտվել է հայրենասիրական երգերով և շուրջպարերով։

Placeholder
Ախալքալաքում կայացել է ջահերով երթ