Լիբանանի վարչապետը սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվածների համար
Տարածաշրջան
19:39 24/04/2022
Տարածաշրջան

Լիբանանի վարչապետը սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվածների համար

Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաջիբ Միքաթին երկուշաբթի, ապրիլի 25-ին համազգային սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ (Բեյրութից 90 կմ հեռավորության վրա) սիրիացի փախստականներով նավի վթարի հետևանքով զոհվածների համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է կառավարության կիրակի օրը տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Լիբանանի բանակի ներկայացուցիչը հայտնել էր, որ մինչ այժմ ծովում հայտնաբերվել է ինը մարդու դի, այդ թվում՝ մեկ երեխայի։

«48 մարդ ողջ-առողջ դուրս է բերվել ափ և ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Կիպրոս հասնել ցանկացող փախստականների ճշգրիտ թիվը  դեռևս պարզված չէ»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Տրիպոլիի նավահանգստի տնօրեն Ահմեդ Թամերը հայտնել է, որ նավը խորտակվել է 300 մետր խորության վրա: Նրա խոսքով՝ նավի տարողունակությունը չի գերազանցում 30 մարդը, բայց այն գերբեռնված է եղել։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են մի քանի ուղղաթիռներով և Cessna ինքնաթիռով։ Տրիպոլիից հարավ գտնվող Քալամուն քաղաքում ձերբակալվել է մաքսանենգը, ով կասկածվում է մարդկանց մաքսանենգությամբ Կիպրոս տեղափոխելու մեջ:

Placeholder
Լիբանանի վարչապետը սուգ է հայտարարել Տրիպոլիի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով զոհվածների համար