Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ. Անահիտ Չարխիֆալաքյան
Հասարակություն
11:16 25/04/2022
Հայաստան

Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ. Անահիտ Չարխիֆալաքյան

«Նախորդ շաբաթ Երևանի շտապօգնության ծառայությունում արձանագրվել է 40 վթար-վրաերթ, որի հետևանքով եղել է 38 տուժած, մահ չի արձանագրվել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Առողջապահության վարչության պետի ժ/պ՝ Անահիտ Չարխիֆալաքյանը:

Նրա խոսքով՝ մայրաքաղքի 18 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում պատվաստվածների ընդհանուր թիվը  855,930 է, որից առաջին դեղաչափը ստացել է 446.416 քաղաքացի, երկրորդը՝ 391,073-ը, որը կազմում է 46.6%, իսկ 18,441 հոգի ստեցել է բուստեր դեղաչափ:

«Հայաստանում 18 և բարձր տարիքի պատվաստման ենթակա քաղաքացիների թիվը 2, 256,291 է,  պատվաստվածների թիվը՝ 2,161,182, որից 1,123,236-ը ստացել են պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ երկրորդը՝ 994,158, այսինքը՝ 44 %-ը»,-զեկուցեց Անահիտ Չարխիֆալաքյան:

Առողջապահության վարչության պետի ժ/պ-ն հայտնեց, որ Երևան Քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ

Placeholder
Երևանում նախորդ շաբաթ ծնվել է 385 երեխա՝ 211 տղա և 174 աղջիկ. Անահիտ Չարխիֆալաքյան