«Լաո»-ն զարթնում է․ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Հովքից քայլում են Դիլիջան
Օրվա թեմա
18:44 26/04/2022
Հայաստան

«Լաո»-ն զարթնում է․ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Հովքից քայլում են Դիլիջան

«Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներն առավոտյան ժամը 11-ից Հովքից քայլում են Դիլիջան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

«Պետք է ասեմ, որ մեզ հետևորդների ու ավտոմեքենաներից ազդանշան տվողների թիվն անսպասելի  շատ էր։ Այս ամենը թույլ է տալիս ասելու, որ մեր «լաո»-ն զարթնում է, օր օրի զարթնողներն ավելի շատ են լինում։ Մոտ է այս թրքամետ իշխանություններին հեռացնելու օրը և մոտ է ազգասեր, պետականամետ Կառավարություն ունենալու օրը, որը ոտքի կկանգնեցնի հայ ժողովրդին»,- հավելում  է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
 

Placeholder
«Լաո»-ն զարթնում է․ «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները Հովքից քայլում են Դիլիջան