Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում
Կրթություն, գիտություն
09:27 26/04/2022
Տարածաշրջան

Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների ջանքերով Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում: Այս մասին գրում է ParsToday-ը։

Համալսարանի  շրջանավարտ և ծրագրի ղեկավար Մուհամմադ Ջավադ Ղասեմի Փարիզին ասել է, որ նանոկոմպոզիտային կառուցվածքի կիրառումն այսօր մեծ ուշադրության է արժանացել՝   յուրահատուկ հատկությունների և տարբեր ոլորտներում կիրառվելու հնարավորության շնորհիվ»:

Նա հավելել է. «Ինքնաթիռների արագացումը և մանևրելու հնարավորությունը հաշվի առնելով, որոշվել է մետաղական ձուլվածքների փոխարեն կիրառել նանոկոմպոզիտներ»։

«Իրանական նանոկոմպոզիտ» ծրագիրը կարող է կիրառվել ավիատիեզերական  արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ փորձ է արվում թեթևացնել արտադրանքի կշիռը և մեծացնել դրա ամրությունը:
 

Placeholder
Իրանում արտադրվում են նանոկոմպոզիտներ, որոնք կկիրառվեն ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում