Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց
Առողջություն
18:41 26/04/2022
Հայաստան

Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց

Ֆեսյբուք սոցիալական  ցանցում տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարական շարասյան մեքենաներից մեկը  Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկին մոտ մի քաղաքացու է վրաերթի ենթարկել։

Paorama.am-ի հետ զրույցում «Շտապ օգնություն»  ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց՝ այդ խաչմերուկից ծառայությունն ահազանգ ստացել է։

«Քաղաքացին տեղափոխվել է Նաիրի ԲԿ։ Մնացածաը խնդրում եմ հիվանդանոցից ճշտեք»,-ասաց Ստեփանյանը։

«Նաիրի» ԲԿ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատալոի Գնունին Panorama.am-ի հարցերին չապատասխանեց. «Հիմա դրա ժամանակը չի, թողեք, հիմա աշխատենք»։

Panorama.am-ը փորձեց տարածված լուրերի, կատարվածի մասին տեղեկություններ ստանալ ոստիկանությունից։ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում։



 

Placeholder
Շտապօգնության տնօրենը հաստատում է. Լեո-Պարոնյան խաչմերուկից քաղաքացի են տեղափոխել հիվանդանոց