Բելառուսը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը
Քաղաքական
16:07 27/04/2022
Տարածաշրջան

Բելառուսը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) չորեքշաբթի վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության տարածքում կոլեկտիվ անվտանգության ուժերի և միջոցների ժամանակավոր ներկայության իրավասության և իրավական աջակցություն տրամադրելու մասին համաձայնագիրը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լուրը հայտնում է ԲելՏԱ գործակալությունը

Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։ Համաձայնագիրը սահմանում է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների, մասնավորապես՝ ռազմական ոստիկանության, ռազմական հետախուզության, զինվորական դատախազության, զինվորական դատարանների (տրիբունալների) համագործակցության մեխանիզմը, հավաքական ուժերի կազմում գնտվող անձանց նկատմամբ քրեական և վարչական գործերի քննության դեպքում։

Պատգամավորները վավերացրել են նաև ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժերի) միացյալ նյութատեխնիկական ապահովման և բժշկական աջակցության մասին համաձայնագիրը։

Placeholder
Բելառուսը վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման մասին համաձայնագիրը