Իրանն ու Ադրբեջանը ընդլայնում են հարաբերությունները
Քաղաքական
09:18 27/04/2022
Տարածաշրջան

Իրանն ու Ադրբեջանը ընդլայնում են հարաբերությունները

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Բաքուն վճռական է՝ ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները հատկապես տնտեսական ոլորտում, ներառյալ համատեղ նախագծերի մշակումն ու իրականացումը, գրում է ParsToday-ը։

Երեքշաբթի օրը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովը քննարկել են երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակը:

Մեհդի Սաֆարին հանդիպել է նաև Ադրբեջանի փոխվարչապետ և Ադրբեջան-Իրան տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի և երկրի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցև և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:
 

Placeholder
Իրանն ու Ադրբեջանը ընդլայնում են հարաբերությունները